Բաժիններ՝

Արգենտինան անհատույց Բոլիվիային է տրամադրել կորոնավիրուսի դեմ 1 մլն դեղաչափ պատվաստանյութ

Բոլիվիան ստացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության 1 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կորոնավիուսի դեմ, որն անհատույց տրամադրել է Արգենտինան: Դեկտեմբերի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։

«Մենք շնորհակալ ենք նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսից եւ եղբայրական արգենտինացի ժողովրդից բոլիվիացի ժողովրդին անհատույց մեկ միլիոն դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ տրամադրելու համար: Մենք գնահատում ենք (կորոնավիրուսի դեմ պայքարում) լատինամերիկյան երկրի այս կարեւոր ներդրումն այն պատվաստանյութի հաշվին, որն արտադրվել է Արգենտինայում: Միասին մեք կհաղթենք համավարակը»,- գրել է Արսեն:

Պատվաստանյութը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս է հասցվել Արգենտինայի առողջապահության նախարար Կառլա Վիսոտիի ուղեկցությամբ: Տեղ հասցված խմբաքանակը դարձել է ամենախոշորն այն խմբաքանակներից, որոնք Լատինական Ամերիկայի երկրներն անհատույց տրամադրել են տարածաշրջանի իրենց հարեւաններին: Ավելի վաղ Արգենտինան արդեն բազմիցս պատվաստանյութերի խմբաքանակներ է ուղարկել այլ երկրներ անհատույց հիման վրա:

Պատրաստուկների տրամադրումն այլ պետությունների Արգենտինայի իշխանություններն իրականացնում են այն բանի հաշվառմամբ, որ հանրապետությունում ապահովված է պատրաստուկների անհրաժեշտ պաշարն ամբողջ բնակչության իմունացման համար: Բոլիվիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հոկտեմբերից նկատվում է կորոնավիրուսով ախտահարման դեպքերի զգալի աճ: Համավարակի սկզբից հանրապետությունում քովիդով է վարակվել 564 747 մարդ, 19 440 հիվանդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս