Ավտովթար՝ «Արծվի» արձանի մոտ․ կան տուժածներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1957 թ.) և «BYD» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BYD» մակնիշի ավտոմեքենաjի ուղևորներ Կ․ Հ․-ին (ծնված 1993 թ.) և Հ․ Հ․-ին (ծնված 1963 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա. Ս․-ին (ծնված 1957 թ.) և Ա. Ս․-ին (ծնված 1972 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար բավարար և միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս