«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին
Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին:
Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Աղաջանյան Արամ – սամբո
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Ավագյան Կարեն – ծանրամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
Դանիելյան Էլինա – շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
Հակոբյան Արթուր – սամբո
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մհեր Մերջանյան – սամբո
Մինասյան Գոռ – ծանրամարտ
Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
Մնացականյան Արմեն – սամբո
Չալոյան Դավիթ – բռնցքամարտ