Կորոնավիրուսի հետևանքով 2021 թվականին աշխարհում մահացել է 3.3 մլն մարդ
2021 թվականի սկզբից ի վեր ավելի քան 3,3 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից, ինչը գերազանցում է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից մահացության ընդհանուր ցուցանիշին։ Ժնևում կայացած բրիֆինգի ժամանակ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Այս տարի ավելի քան 3.3 մլն մարդ է մահացել կորոնավիրուսից: Դա ավելի շատ մահ է, քան գրանցվել է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուրբերկուլյոզից միասին վերցրած: COVID-19-ն ամեն շաբաթ խլում է մոտ 50 հազար կյանք»,-ասել է նա: Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նկատել է, որ այս ցուցանիշը չի ներառում այն մահերը, որոնց մասին հաղորդագրություններ չեն լինում:
ԱՀԿ գլխավոր տնօրենն ավելացրել է, որ Աֆրիկան այսօր բախվում է կորոնավիրուսի 5-րդ ալիքին: Գլխավոր շարժիչը հիմնականում օմիկրոն շտամն է: