Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանի առանձնատնից գողություն կատարած անձը ձերբակալվել է

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող առանձնատնից գողություն կատարած անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, վերջինս ձերբակալվել է։

Գողության մասին ահազանգն ստացվել էր դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10.00-ին:

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժ.19.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկը և գողացել են ոգելից խմիչքներ և հուշանվերներ»,- հայտնեց ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար դեկտեմբերի 18-ին ժ.14.30-ին բերման են ենթարկել Բյուրական գյուղի մի բնակիչ, ով նախաքննական մարմնում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, միևնույն ժամանակ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները:

Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս