Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ը աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ը աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1963թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.30C (1971թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս