Բաժիններ՝

Չինաստանում երեքից մինչև 11 տարեկան 140 մլն երեխա են պատվաստել կորոնավիրուսի դեմ

Չինաստանի բժիշկները երեքից մինչեւ 11 տարեկան 140 միլիոն երեխա են պատվաստել կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի իմունացման ծրագրի գլխավոր մասնագետ Վան Հուացինը։

«Դեկտեմբերի 16-ի տվյալներով՝ ՉԺՀ-ում երեքից մինչեւ 11 տարեկան պատվաստված երեխաների թիվը գերազանցել է 140 միլիոնը»,- մեջբերում է փորձագետին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նա նշել է, որ երեխաներին պատվաստելիս նրանց մոտ դիտվող կողմնակի ազդեցությունների հաճախությունն ավելի ցածր է, քան չափահասների մոտ, հիմնականում դա արտահայտվում է ջերմության բարձրացմամբ եւ սրսկման տեղի ցավերով:

Երեքից մինչեւ 11 տարեկան դեռահասները կարող են պատվաստում անել սոսկ այն դեպքում, եթե նրանք լիովին իրազեկված են, ցանկանում են եւ համաձայն են պատվաստում անցնել: Այդ մասին պետք է իրազեկված լինեն նաեւ խնամակալները: ՉԺՀ-ում այս տարաիքային խմբի երեխաներին սկսել են պատվաստել ընթացիկ տարվա հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031