Վթար Շիրակի մարզում. Վրաստանի 32–ամյա քաղաքացին Honda CR-V–ով Քեթիի ոլորաններում շրջվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։17-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փոքրաշեն գյուղի մոտակայքում «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վ․ Ք․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվելով կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031