Բաժիններ՝

Մահվան ելքով պատահար՝ Վանք-Դրմբոն ավտոճանապարհին

Դեկտեմբերի 19-ին ժամը 18:30-ին ԱՀ ոստիկանության Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 17:45-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Պ.-ն (ծնված 1996թ.), Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ս.Ա.-ն (ծնված 1975թ.), իսկ մյուս ուղևորուհին՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Պ.-ն՝ (ծնված 1971թ.) մահացած վիճակում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները և օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, Դ. Պ.-ն վարելով «Dodge Durango» ավտոմեքենան, Վանք-Դրմբոն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ մյուս ուղևորուհին տեղում մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս