Ֆիլիպիններում «Ռայի» թայֆունի զոհերի թիվը հասել է 208-ի. Manila Bulletin
Ֆիլիպիններում առնվազն 208 մարդ է զոհվել «Ռայի» թայֆունի հետեւանքների պատճառով: Դեկտեմբերի 20-ին այդ մասին տեղեկացրել է Manila Bulletin թերթը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության տվյալները։
Ավելի վաղ հաղորդվել էր 169 զոհերի մասին: Թերթի տվյալների համաձայն՝ տուժել է 239 մարդ, եւս 52-ը համարվում է անհայտ կորած: Հոնկոնգի օդերեւութաբանական դիտարանը դեկտեմբերի 16-ին հայտնել էր, որ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում գոյացել է այս սեզոնում 22-րդ թայֆունը, որն ստացել է «Ռայի» անվանումը:
Ֆիլիպինների Արեւելյան Վիսայաների տարածաշրջանի իշխանություններն ավելի քան 82 հազար բնակիչ են տարհանել մինչեւ տարերքի հարվածը: Մարդկանց տեղավորել են 274 տարհանման կենտրոններում: Վիետնամի Օդերեւութաբանական կանխատեսման ազգային կենտրոնի տվյալներով՝ թայֆունի էպիկենտրոնը շարժվում է Բինիդինի նահանգի կողմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: