«Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։

Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։

Հայաստանի իշխանությունը հա՛մ գիտակցում է, որ Թուրքիան գործընթացը սկսում է նախապայմաններով, հա՛մ հասկանալով դրա հետևանքները տրվում է այդ արկածախնդրությանը։

Այս գործընթացն ուղեկցվում է իշխանության քարոզչական արշավով, որի նպատակն է հետին պլան մղել անվտանգության, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական հարցերը և առաջ բերել սոցիալ-տնտեսական գործոնը. մարդկանց համոզելու կարճ և ինչու չէ՝ աշխատող տարբերակներից մեկը։

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031