Նորից դեպրեսիայի բուժման մասին. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները

Նյարդաբանները հայտնաբերել և ուսումնասիրել են ուղեղի ընկալիչ, որը կապված է դեպրեսիայի և անհանգստության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, ըստ shantnews-ի՝ գրում է EurekAlert-ը։

2018-ին Ֆլորիդայի Սկրիպս հետազոտական ​​ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի բջիջների ընկալիչ GPR158-ը առկա է անսովոր բարձր կոնցենտրացիաներով ծանր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց նախաճակատային կեղևում:

Փորձարկվող մկների մոտ, որոնք ենթարկվել են քրոնիկական սթրեսի, այս ընկալիչի մակարդակը բարձրացել է նաև ուղեղի կեղևում, և դրա ճնշումը կենդանիներին դարձնում է ավելի հանգիստ և ավելի դիմացկուն սթրեսի նկատմամբ:

Բացահայտման հեղինակները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի այլ ինստիտուտների և համալսարանների գործընկերների հետ միասին ուսումնասիրել են ընկալիչի կառուցվածքը ատոմի մակարդակում, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտա մշակել բուժման թերապևտիկ միջոցներ՝ ապագայում դեպրեսիայի և տրամադրության տարբեր խանգարումների դեպքում:

GPR158-ի ատոմի կառուցվածքը մեկ միլիարդերորդ մետրից պակաս թույլատրելիությամբ քարտեզագրելու համար և պարզելու, թե ինչպես է այն կապված սպիտակուցների խմբի հետ, որոնք որոշում են դրա ակտիվությունը, հետազոտողները օգտագործել են Cryo-EM՝ կրիոգեն էլեկտրոնային մանրադիտակը:

Այն հիմնված է ծայրահեղ ցածր ջերմաստիճանում սպիտակուցների սառեցման և հզոր մանրադիտակների ոսպնյակների միջոցով դրանց ուսումնասիրության վրա։

Հեղինակները հույս ունեն օգտագործել ընկալիչի կառուցվածքի մասին տեղեկությունը` դեպրեսիայի դեմ պայքարելու համար ցածր մոլեկուլային թերապիաներ մշակելու համար:

Նրանք արդեն փորձարկում են մի քանի հնարավոր մոտեցումներ, այդ թվում՝ ռեցեպտորի երկու բաղադրիչ կառուցվածքի ոչնչացում և RGS համալիրի գործունեության խանգարում:

Տեսանյութեր

Լրահոս