Բաժիններ՝

Ձերբակալվել են երկաթգծի ուղեգծի տակդիրներ գողացած անձինք

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Հրազդան-Սևան ուղեհատվածի 82-րդ կմ-ին՝ Վարսեր գյուղից Սևան քաղաք ընկած հատվածում, ուղեգծի 80 տակդիր պակասել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբեր ամսվա սկզբնին տակդիրները գողացել են 18 և 21 տարեկան երկու երիտասարդ, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031