
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր, ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝ Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ նույն մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: