Փարիզում չեղարկել են Ելիսեյան դաշտերում ամանորյա գիշերվա տոնական միջոցառումները
Փարիզի իշխանությունները հայտարարել են ամանորյա գիշերը Ելիսեյան դաշտերում հրավառությունների եւ տոնական միջոցառումների չեղարկման մասին՝ COVID-19-ի տարածման պատճառով։
Փարիզում չեղարկել են Ելիսեյան դաշտերում ամանորյա գիշերվա տոնական միջոցառումները Այս մասին շաբաթ օրը հայտնել է քաղաքապետարանը։
«Փարիզի իշխանությունները, կառավարության հայտարարության համաձայն, ոստիկանության պրեֆեկտուրայի եւ սանիտարական իշխանությունների առաջարկությամբ, հայտնում են, որ Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումներ չեն անցկացվի»,- ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չեղարկման ենթակա են դիջեյի ելույթը եւ պիրոտեխնիկայի շոուն։
Ուրբաթ օրը երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Պաշտպանության խորհրդի նիստից հետո, որում քննարկվել է երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը, հայտարարել է ամբողջ երկրում տոնական միջոցառումները չեղարկելու մասին։
Ֆրանսիան COVID-19-ի հինգերորդ ալիքն է ապրում։ Անցած չորեքշաբթի հայտնաբերվել է մոտ 63,5 հազար վարակակիր։ Նման ցուցանիշներ հանրապետությունում ապրիլից չեն գրանցվել։
Իշխանություններին մտահոգում է «օմիկրոն» կորոնավիրուսային նոր շտամի սրընթաց տարածումը։