Երիտասարդի խուզարկությամբ հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից, ապօրինի հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 20-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային փաթեթավորմամբ 3 սպիտակ դեղահաբ։
Ըստ բերման ենթարկված երիտասարդի՝ հայտնաբերվածը դիազեպամ հոգեներգործուն դեղամիջոց է։
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: