Նրանք ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց. Սերժ Սարգսյան

«Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարից հետո ՀՀ երրորդ նախագահը, արձագանքելով հայ-թուրքական հարաբերությունների մասին լրագրողի հարցադրմանը, թե՝ դուք այն ժամանակ սկիզբ դրեցիք. ինչպե՞ս է դա հաջողվում Փաշինյանին այսօր, նշեց. «Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների հաջողության մասին  խոսելը, և հատկապես՝ այդ բնագավառում, ավելորդ է:

Ինչ վերաբերում է 2009-10 թվականների իրադարձություններին, ապա կարծում եմ՝ շատ սեղմ և մասնագիտորեն այդ իրադարձությունը վերլուծել է նախկին ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: Այնպես որ՝ դրա մասին խոսելն էլ ճիշտ չեմ համարել, և ընդհանրապես, եթե նկատել եք, մեր ձեռքբերումների մասին ևս չեմ խոսել,  որովհետև դրանք արդեն անցյալում են. այսօր պետք է խոսենք մեր անելիքների մասին՝ ինչն էլ մենք արեցինք»:

Լրագրողի դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերությունները ոգևորել են գործարար տարբեր շրջանակների, նախագահը արձագանքեց. «Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, և ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց, պատմություն իմանալու մասին ընդհանրապես խոսք չկա»:

Տեսանյութեր

Լրահոս