Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը ճանաչվել է «Ոճի կուռք»

Ռեալիթի շոուի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը 2021 թվականի People’s Choice Awards-ում արժանացել է Fashion Icon մրցանակին։ Հաղորդում է WWD-ն։

«Գրեթե երկու տասնամյակների ընթացքում Քիմ Քարդաշյանի Ոճի էվոլյուցիան ազդել է համաշխարհային մակարդակով նորաձևության արդյունաբերության վրա»,- ասել է E!-ի ՀԸ-ի գործադիր տնօրեն Ջեն Նիլը (Jen Neal):

Քիմ Քարդաշյանը մրցանակը կստանա դեկտեմբերի 7-ին՝ NBC-ով և E !-ով ուղիղ հեռարձակման ժամանակ: Նշվում է, որ ռեալիթի հեռուստաաստղը կդառնա պատվավոր կոչման չորրորդ կրողը։ Նրանից բացի մեծարվել են Վիկտորյա Բեքհեմը, Թրեյսի Էլիս Ռոսը և Գվեն Ստեֆանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս