Գավառ խոշորացված համայնքի ավագանու 27 անդամները ստացել են իրենց մանդատները
Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից արդեն հանձնվել են Գավառ խոշորացված համայնքի ավագանու 27 անդամների մանդատները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից, 27 մանդատներից 14-ը բաժին է ընկել ընտրություններում առաջին տեղը գրաված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքին, 11 մանդատ՝ երկրորդ տեղը գրաված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 2 մանդատ՝ երրորդ տեղը գրաված «Մեր համայնքը» դաշինքին։ Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքից մանդատներ են հանձնվել Գուրգեն Մարտիրոսյանին, Մարիամ Համբարձումյանին, Գրիգոր Դաշտոյանին, Արսեն Վարդանյանին, Գնել Մկրտչյանին, Արտակ Զանգեզուրյանին, Օնիկ Դանոյանին, Լիլիթ Բաբինյանին, Սամվել Ամիրխանյանին, Անի Պողոսյանին, Արման Մարտիրոսյանին, Հրայր Գուլաբյանին, Նունե Միրիբյանին եւ Տաթեւիկ Խաչատրյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու անդամի մանդատներ են հանձնվել Դավիթ Միրիբյանին, Վարդուհի Բադալյանին, Էդգար Վարդանյանին, Նորայր Զախարյանին, Սամվել Զաքոյանին, Նաիրա Խանդանյանին, Վալտեր Գեւորգյանին, Մեհրաբիկ Հարոյանին, Զարուհի Կիրակոսյանին, Օհան Օհանյանին եւ Լուսինե Արամյանին։
«Մեր համայնքը» դաշինքից ավագանու անդամի մանդատներ են հանձնվել Լավրիկ Արեւշատյանին եւ Արմեն Կոստանյանին։
Գավառ համայնքի ավագանու առաջին նիստը, որի օրակարգում Գավառ համայնքի ղեկավարի ընտրությունն է, կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։ Համայնքի ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։
Խոսրով Խլղաթյան