Հայտնի է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման օրը
Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: