«Եթե Աշոտ Մինասյանը չհայտնվի ազատության մեջ, ապա ակնհայտ են վերջինիս մեկուսացնելու քաղաքական դրդապատճառները»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչպես գիտեք սույն թվականի դեկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն են հայտնել ապօրինի զենք-ռազմամթերք պահելու գոծով կալանավորված Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր, ուստիև խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին։

Սույն տեղեկությունը հրապարակվելուց հետո Աշոտ Մինասյանի անձնական երաշխավոր լինելու պատրաստակամություն հայտնեցին նաև հետևյալ գեներալները՝

Տիրան Խաչատրյան – Ազգային Հերոս, գեներալ լեյտենանտ
Յուրի Խաչատուրովը – գեներել գնդապետ
Նորատ Տեր-Գրիգորյանցը – գեներալ լեյտենանտ
Վալերի Գրիգորյան – գեներալ լեյտենանտ
Հայկ Քոթանջյան – գեներալ լեյտենանտ
Էնրիկո Ապրիամով – գեներալ լեյտենանտ
Սերգեյ Չալյան – գեներալ մայոր
Հովիկ Օհանյան – գեներալ մայոր
Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր
Հովհաննես Վարյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
Սաշա Աֆյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
Հովհաննես Հունանյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
Գրիգոր Գրիգորյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
Գագիկ Համբարձումյան – ՀՀ ոստիկանության գեներալ մայոր
Թաթուլ Պետրոսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
Գրիշա Միքայելյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Ռաֆիկ Հովհաննիսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Ալբերտ Մարգարյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական։

Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման դեպքում վերջինիս պատշաճ վարքագիծը երաշխավորեցին բազմաթիվ հասարակական կազմակերպություն այդ թվում Արցախյան պատերազմի մասնակից ջոկատներ, մշակութային կազմակերպություններ։

Այս ամենի արդյունքում ակնհայտ է, որ Աշոտ Մինասյանի պատշաճ վարքագծի «կասկածն» արդեն իսկ հաղթահարված է և եթե #Աշոտ_Երկաթ Մինասյանը չհայտնվի ազատության մեջ, ապա ակնհայտ են վերջինիս մեկուսացնելու քաղաքական դրդապատճառները։

Կարծում եմ ՀՀ գլխավոր դատախազության դատախազները կփոխեն Մինասյանի խափանման միջոցը, ինչով կարձանագրեն 2 կարևոր հանգամանք՝

1. Չկա Աշոտ Մինասյանին մեկուսացնելու քաղաքական հանձնարարական,

2. Մարդասիրական սկզբունք գոյություն ունի և 62-ամյա, առողջական խնդիրներով անձը, ով Հայրենիքի համար չի խնայել ոչինչ, չպետք է կալանքի տակ գտնվի ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեղադրանքով…

Ապացուցեք, որ ես սխալվում եմ!!!»

Տեսանյութեր

Լրահոս