
«Թաղավարդցիները ցականում են այցելել իրենց հարազատի գերեզմանին, սակայն այն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է». Թաղավարդի գյուղապետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը օրերս ահազանգել էր, որ Թաղավարդի բնակիչները զրկված են այցելելու իրենց հարազատների շիրիմներին, քանի որ գերեզմանոցը 44-ճրյա պետրքազմի ընթացքում մնացել է թշնամու հսկողության տակ։
«Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները»,- ասել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ խնդիրը որևէ կերպ չի լուծվում՝ թաղավարդցիները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։
«Այս խնդիրը չի լուծվել, գյուղում միայն այդ մեկ գերեզմանոցն է ու այն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մարդիկ ցականում են այցելել իրենց հարազատի գերեզմանին, սակայն զրկված են այդ հնարավորությունից»,- ասաց Օլեգ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։