«Ներկայումս այդ նույն դատախազը Աղվան Հովսեփյանի անօրինական կալանքին նպաստող պաշտոնյաներից է». Րաֆֆի Ասլանյան

Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2013 թվականի մայիսի 3-ն էր, ՀՀ դատախազության մի շարք դատախազներով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով գտնվում էինք նրա հայրենի՝ Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում։

Ճաշկերույթի սեղանի շուրջ դատախազներից մեկը բաժակ բարձրացնելով ՀՀ գլխավոր դատախազի համար՝ վստահեցրեց, որ նա բոլոր ենթակաների համար մարդկային ու մասնագիտական էտալոն է հանդիսանում։ Իհարկե, Աղվան Գառնիկիչին ակնհայտորեն դուր չեկավ այդպիսի քծնանքը և նա առաջարկեց կարճ կապել կենացը։ Սակայն խնդիրը դրանում չէ, այլ քծնող, պնակալեզ մարդկանց առհասարակ կողքից հեռու պահելու մասին է խոսքը։

Ներկայումս այդ նույն դատախազը Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առանցքային դատավարական լիազորություններ ունեցող և արդեն 70-ամյա նախկին գլխավոր դատախազի անօրինական կալանքին նպաստող պաշտոնյաներից է։ Հավանաբար «հեղափոխություն» կոչվածի միակ դրականն այն էր, որ սրիկաներին, քծնողներին, անհայրենիքներին ինքնաբացահայտվելու և նրանց բացահայտելու հնարավորություն տվեց։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նման պնակալեզները նույն կերպ վարվելու են իրենց այսօրվա էտալոնների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս