Բաժիններ՝

Աֆղանստանը ՄԱԿ-ին առընթեր երկրի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Աֆղանստանը ՄԱԿ-ին առընթեր երկրի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Նասիր Ահմեդ Ֆայիքին՝ ավելի վաղ մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրած Ղուլամ Իսակզայի փոխարեն: Այդ մասին հաղորդել են ներկայացուցչությունում:

«Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը տեղեկացնումէ, որ խորհրդական-պատվիրակ Նասիր Ահմեդ Ֆայիքը ներկայացուցչության ղեկավարությունն ստանձնել է որպես ժամանակավոր պաշտոնակատար»,-ասվում է Աֆղանստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Նշվում է, որ նոր մարդու նշանակելուց հետո երկրի ներկայացուցչությունը կշարունակի ջանքերը ՄԱԿ-ի եւ անդամ պետությունների ղեկավարության հետ սերտ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ Աֆղանստանում ստեղծված ծանր հումանիտար իրադրության դեմ պայքարելու համար: Ավելի վաղ թալիբները (շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո է գտնվում ահաբեկչական գործունեության համար) նամակ են ուղարկել ՄԱԿ-ին, որում հայտարարել են, որ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն այլեւս երկիրը չի ներկայացնում կազմակերպությունում:

Թալիբները հայտարարել են, որ նշանակվել է ՄԱԿ-ում Աֆղանստանի նոր ներկայացուցիչ՝ Մոհամադ Սուհեյլ Շահինը: «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո Իսակզայը ՄԱԿ-ում քանիցս քննադատել է թալիբներին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ նրանց կողմից ձեւավորված կառավարությունը չի կարելի համարել ներառական, ինչպես նաեւ նրանց մեղադրել է մարդու իրավունքների խախտումների մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս