Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն:

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց նվիրակության տարածքում:

«Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակությունն իր ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստի Երևանի և Վատիկանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031