Արմեն Սարգսյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Արմեն Սարգսյանը Ղազախստանի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Իմանբաևին և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս