
Արտակ Դաշյանը միացել է «Փյունիկ»-ին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի․ թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և Ղազախստանի «Ատիրաու» ակումբներում։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում Արտակ Դաշյանն անցկացրել է 182 խաղ և խփել 38 գոլ։ Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանն անցկացրել է 7 խաղ։
Այժմ Հայաստանի առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը:
4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը, սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր):
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: