Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր  Մամիկոն Ասլանյանին։

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031