Հրազդանի կիրճից 23-ամյա տղայի են բերման ենթարկել. նա կոկոաին էր վաճառել Telegram-ով
Դեկտեմբերի 12-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք բացահայտվեց:
Երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված անձը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են։