Բաժիններ՝

Սևանի բնակչուհին բերման է ենթարկվել

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 36-ամյա մի բնակչուհի գողություններ է անում։ Դեկտեմբերի 9-ին Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց բաժին։

Պարզվեց, որ նա նույն օրը, ժամը 14-ին, Երևանյան փողոցի մի խանութից բջջային հեռախոս էր գողացել:

Բայց սա ամենը չէր։ Բերման ենթարկված կինը դեկտեմբերի 6-ին գնումներ կատարելու պատրվակով մտել էր ևս երկու խանութ և, օգտվելով վաճառողների անուշադրությունից, հագուստ էր գողացել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031