
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կրեմլից հայտնել են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օգտակար կլինի:
«Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշվում է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: