
ԱՀԿ-ն հոսպիտալացումների և մահերի թվի աճ է սպասում օմիկրոն շտամի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոսպիտալացումների և մահերի թվի աճ է սպասում կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով: Այդ մասին հայտարարել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: «Մտահոգություն առաջացնող տարատեսակի հետ կապված դեպքերի թվի ավելանալու համեմատ մենք ամբողջ աշխարհում սպասում ենք, որ տեղեկատվություն կհայտնվի հոսպիտալացման դեպքերի և նույնիսկ մահերի թվաքանակի մասին»,-հայտարարել են ԱՀԿ-ում:
Նախօրյակին Մեծ Բրիտանիան հայտարարել է օմիկրոն շտամով ախտահարման պատճառով մահվան առաջին դեպքի մասին: «Բազմաթիվ երկրներ դեռևս հնարավորություններ չունեն հետևողականորեն անալիզ անել վարակման կամ մահվան բոլոր դեպքերի նմուշները, ուստի մահերի մասին տեղեկատվությունը, որոնք առաջացրել է կոնկրետ տարատեսակը, կարող է դժվար լինի ստույգ պատկերացնել:
Օմիկրոնի ծանր լինելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն սպասվում է առաջիկա շաբաթներին»,-հավելել են մամուլի ծառայությունում:
Կազմակերպությունում ընդգծել են, որ օմիկրոնով ախտահարվածների կլինիկական նկարագիրը լիակատար ըմբռնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող են տրամադրել երկրները՝ հոսպիտալացված հիվանդների մասին տվյալներ փոխանակելով ԱՀԿ-ի կլինիկական տվյալների հարթակի միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: