Պարեկները բերման են ենթարկել 57 անձի
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Դեկտեմբերի 5-ից 12-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1899 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 301 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 121, առանց վարորդական իրավունքի վկայականի` 437 անձ։
153 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 37-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 194-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 57 անձի՝ հայտնաբերելով 5 հետախուզվողի։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։