Բաժիններ՝

Բրիտանիայի առողջապահության նախարարությունը COVID-19-ի հիվանդացության բացառիկ աճ է նշել

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը BBC Radio 4-ին տված հարցազրույցում COVID-19-ի էթյան ներկայիս սրումը համարել է բացառիկ եւ հայտարարել, որ իշխանությունները որոշել են վաղօրոք պատրաստվել օմիկրոն շտամի տարածմանը եւ գործել հիմա, այլ ոչ թե սպասել, թե երբ կսկսվեն մահերը:

Առայժմ Անգլիայում հոսպիտալացված է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել է օմիկրոն շտամով ախտահարումը, եւ չի գրանցվել այդ շտամից մահվան ոչ մի դեպք, նշել է նա:

Սակայն, նրա խոսքով, համավարակի փորձը պաշտոնյաներին սովորեցրել է, որ սկզբում դիտվում է հիվանդացության սրում, իսկ որոշ ժամանակ անց հիվանդների մոտ զարգանում են ծանր ախտանշանները, եւ նրանք կարող են մահանալ:

Նույնիսկ եթե հաստատվի, որ օմիկրոնն առաջացնում է COVID-19-ի ավելի թեեւ տարատեսակը, քան դելտան, միեւնույն է, հոսպիտալացումների թիվն աճելու է, վստահ է Ջավիդը: Այժմ առողջապահության նախարարությունն արձանագրում է հիվանդացության «բացառիկ աճ»: Դեկտեմբերի 12-ի տվյալներով՝ թագավորությունում հիվանդացության օրական աճը կազմել է 48 հազար 854 նոր դեպք, մահացել է 52 հիվանդ: Գերատեսչության ղեկավարն ասել է, որ ժամանակին են նոր սահմանափակումները, որոնք անցած շաբաթ մտցրել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, եւ խոստացել է, որ օմիկրոնի հայտնվելու կապակցությամբ նաեւ կձեռնարկի լրացուցիչ, բայց «խելամիտ» միջոցներ:

Արդեն մտցված սահմանափակումները պարունակում են հեռավար աշխատելու հանձնարարական: Նաեւ երկրում խստացվել է դիմակի ռեժիմը: Բացի այդ, կորոնավիրուսի դեմ Անգլիայում լրիվ պատվաստում ստացած անձանց հիվանդի հետ շփվելու դեպքում հանձնարարվել է մեկ շաբաթ շարունակ ամեն օր թեստ անել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս