Բաժիններ՝

Ճապոնիայում 2021 թվականի խորհրդանիշը դարձել է «ոսկի» հիերոգլիֆը

Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշը, ամենամյա մրցույթի արդյունքների համաձայն, որն անցկացվել է Ճապոնիայի հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայի կողմից, դարձել «ոսկի» հիերոգլիֆը, այն ունի նաև «փող» նշանակությունը: Այդ մասին Ասոցիացիան հայտարարել է Twitter-ում:

Հիերոգլիֆն առավել շատ ձայներն է հավաքել նրանց շրջանում, ովքեր արձագանքել են 2021 թվականի խորհրդանիշն ընտրելու Ասոցիացիայի կոչին:

«Ուղարկված 223,7 հազար անվանումներից առաջին տեղն զբաղեցրել է «ոսկի» հիերոգլիֆը՝ ստանալով ձայների մեծամասնությունը (10,4 հազար), ինչը կազմում է ընդհանուր թվի 4,66 տոկոսը»,-ասվում է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Հիերոգլիֆը տարվա խորհրդանիշ է համարվել օլիմպիական ոսկե մեդալների այն մեծ թվի շնորհիվ, որոնք այս ամռանը Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ժամանակ նվաճել են ճապոնացի ատլետները:

Այն, որ այդ հիերոգլիֆի ընտրությունը որոշվել է Խաղերով, անուղղակիորեն խոսում է այն մասին, որ երկրորդ տեղն զբաղեցրել է «անիվ, մատանի, օղագոտի» նշանակությամբ հիերոգլիֆը. այն «Օլիմպիադա» ճապոներեն բառի մեջ է մտնում «հինգ» հիերոգլիֆի հետ միասին, որը նշանակում է Օլիմպիական հինգ օղակները:

Տարեվերջին յուրաքանչյուր ցանկացող կարող է ասոցիացիայի հասցեին ուղարկել թեկնածու-հիերոգլիֆի բացիկը: Հիերոգլիֆը, որը առավել շատ ձայներն է հավաքում, դառնում է տարվա խորհրդանիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս