AP-ն հաղորդել է Իրանի տիեզերակայանում արձակման հնարավոր նախապատրաստման մասին
Իմամ Խոմենեիի անվան տիեզերակայանի արբանյակային լուսանկարները, տիեզերակայան, որը գտնվում է Իրանի հյուսիսի Սեմնանի նահանգում, վկայում են տիեզերական արձակման հնարավոր նախապատրաստման մասին: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ հիշյալ արբանյակային լուսանկարներն ստացել է Միացյալ Նահանգների Planet Labs ընկերությունից: Դրանք վերլուծել են Մոնտերեյի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտին կից Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի մասնագետները: Նյութում կատարված գնահատման համաձայն՝ «Իրանը, կարծես, պատրաստվում է տիեզերական արձակման, մինչդեռ Վիեննայում շարունակվում են բանակցություններն աշխարհի տերությունների հետ ատոմի շուրջը գործաքի վերաբերյալ»:
Փորձագետների խոսքով՝ լուսանկարներում երեւում է, որ մեկնահրապարակում տեղակայվել է արձակման ժամանակ կիրառվող սարքավորանք, բացի դրանից, ավտոմոբիլային կայանատեղում վերջին օրերին ավելի շատ են ավտոմեքենաները, քան նախկինում: AP-ի տվյալներով՝ նկատվել են նաեւ ակտիվացման աշխուժացման այլ նշաններ:
«Դա միանգամայն սովորական գործունեություն է արձակումից առաջ»,- նշել է Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի աշխատակից Ջեֆրի Լյուիսը:
Հրապարակման մեջ չի ճշտվում, թե հատկապես ինչ ապարատ է իբր պլանավորվում արձակել: Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են մի շարք արբանյակների՝ ուղեծիր դուրս բերելուն պատրաստ լինելու մասին: Իրանական միջուկային գործարքի եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղակման շուրջը բանակցությունների յոթերորդ փուլն սկսվել է նոյեմբերի 29-ին Վիեննայում եւ դադարեցվել է դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրները երկխոսության շարունակումից առաջ լրացուցիչ կոնսուլտացիաների համար:
Դեկտամբերի 9-ին Վիեննայում տեղի է ունեցել հերթական փուլը, որտեղ իսլամական հանրապետությունը կողմերին է ներկայացրել միջուկային գործաքի գործողության վերսկսման շուրջը համաձայնագրի նախագիծը երկու փաստաթղթերի տեսքով, որոնք նվիրված են ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը եւ ատոմային ծրագի հարցերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: