Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 5,3 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսով վարակվելուց հետո

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 270 միլիոն 162 հազար 556: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 306 հազար 114 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 49 միլիոն 921 հազար 405 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 797 հազար 346-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 697 հազար 860-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 475 հազար 636 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 189 հազար 867 հիվանդացած, նրանցից մահացել է 616 հազար 941 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 682,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2450, Հնդկաստանում՝ 340, Բրազիլիայում՝ 2873 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս