Alibaba-ն ազատել է աշխատակցուհուն, որը պետին մեղադրել է ոտնձգությունների մեջ
Alibaba Group Holding-ի չինական առցանց-մանրավաճառն ազատել է աշխատակցուհուն, որն ավելի վաղ իր սուպերվայզերին մեղադրել է գործուղման ժամանակ ոտնձգությունների մեջ: Այդ մասին գրում է BBC-ն:
Աշխատանքից հեռացնելու պատճառը դարձել է աշխատակցուհու կողմից ստահոդ լուրերի տարածումը, որոնք վնաս էին հասցնում ընկերության համբավին: Այդ մասին վկայում է ազատման մասին փաստաթուղթը, որը աշխատակցուհին տրամադրել էր Dahe Daily թերթին: Դատելով փաստաթղթից՝ նա, ով հայտնի է որպես միսս Չժոու, Alibaba-ից հեռացել է նոյեմբերի վերջին: «Ես ոչ մի սխալ բան չեմ արել, եւ, դե իհարկե, ես չեմ ընդունի այդ արդյունքը եւ ապագայում մտադիր եմ իմ իրավունքներն ու շահերը պաշտպանել իրավաբանական մեթոդներով»,-միսս Չժոուի խոսքը մեջբերում է թերթը: Նրա իրավաբանը հեռացման փաստը հաստատել է The New York Times թերթին: Alibaba-ն դեռ չի պատասխանել մեկնաբանությունների մասին BBC-ի հարցմանը:
Միջադեպի մասին հայտնի է դարձել օգոստոսին, երբ Alibaba City-ի ստորաբաժանման աշխատակցուհին իր սուպերվայզերին մեղադրում էր այն բանում, որ աշխատանքային հանդիպման ժամանակ նա իրեն ստիպել է չափազանց շատ ալկոհոլ խմել, որից հետո սկսել է հետամտել: Նրա խոսքով՝ ընկերությունն սկզբում անտեսել է իր բողոքը: Սկանդալից հետո սուպերվայզերը հեռացվել է, Alibaba Group-ի կադրերի բաժնի ղեկավարը նկատողություն է ստացել, իսկ Alibaba City-ի տնօրենն ու կադրերի ծառայության ղեկավարը ստիպված են եղել կամավոր հեռանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: