Ֆրանսիայի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Կլոդ Գեանը հայտնվել է բանտում
Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը նստել է Փարիզի հարավի Սանտե բանտ՝ պարգեւավճարների ապօրինի վճարման գործով դատարանի վճռով: Այդ մասին հաղորդում է ICI հեռուստաալիքը:
Փարիզի Ուղղիչ դատարանը 2015 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ (2007 – 2012 թթ.) Նիկոլա Սարկոզիի մերձավոր զինակցին մեղավոր է ճանաչել իրեն եւ Ֆրանսիայի ներքգործնախարարության այլ աշխատակիցների ամենամսյա պարգեւավճարների դուրսգրման մեջ, որոնց համար միջոցները վերցվել են ոստիկանության այն հիմնադրամից, որը նախատեսված է կասկածելի անձանց նկատմամբ հետաքննություն եւ հսկում վարելու գործողությունների ահպահովման համար:
Գենանն ինքն ավելի վաղ, երբ ՆԳՆ-ն գլխավորում էր Սարկոզին, զբաղեցրել է ոստիկանության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ շատ լավ ծանոթ էր դրա ֆինանսավորման ամբողջ մեխանիզմին: Ինչպես պարզվել է, 2002 – 2004 թվականներն ընկած ժամանակամիջոցում ապօրինի յուրացված միջոցների գումարն ամբողջությամբ վերցված կազմել է 10 հազար եվրո, որի կեսը Գեանը թողել է իրեն, իսկ մնացածը բաժանել իր երեք մերձավոր օգնականներին:
Որպես խափանման միջոց դատարան ընտել է երկամյա բանտարկության պատիժը (մեկ տարին պայմանական) եւ տուգանք 75 հազար եվորոյի չափով: Բացի դրանից, նրան արգելվել է հինգ տարվա ընթացքում զբաղեցնել պետական պաշտոններ: 2017 թվականին այդ վճիռը հաստատել է Վերաքննիչ դատարանը, իսկ 2019-ին՝ Վճռաբեկ դատարանը: Կլոդ Գեանը ներքին գործերի, անդրծովյան տարածքների, տեղական ինքնակառավարման եւ ներգաղթի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2011-ից մինչեւ 2012 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: