Մեր բանակը դարձրել է ուղղակի ելակ համտեսելու կենտրոն, ԱԱԾ-ն՝ իրեն հայհոյող ֆեյք բռնող.Աննա Մկրտչյան

«Այդ արտաքին ուժերն այն մարդիկ են, հակահայկական ուժերը, ովքեր իրեն օգնեցին 2018թ. Հայաստանում զավթել իշխանությունը:Իսկ երբ խոսում է ներքին ուժերի և ինչ-որ դավադրությունների մասին, կուզեմ հիշեցնել, որ այդ ներքին ուժերը հիմա իրեն իշխանության պահողներն են»,- այսօր «Հայելի» ակումբում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձավ օրերս հրապարակված Նիկոլ Փաշինյանի մի գրառմանը  որը նա սկսում է «դավաճան իշխանության» ռիտորիկայի մասին գնահատականներից ու ավարտում պետական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը կարևորելով:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը շարունակելով փաշինյանական գրառման մասին իր դիտարկումները՝ ասաց.
«Քրեաօլիգարխիան և կրիմինալը, որ միմիայն իր հենասյունն է իշխանության պահպանման և շարունակական խուլիգանախմբի գոյության համար: Հունիսի 20-ը այդ նույն ներքին և արտաքին ուժերի համախմբումն էր: Այդ նույն արտաքին ու ներքին ուժերի թողտվությամբ ինքը նաև մեր 30 տարիների շատ մարդկանց կյանքի գնով ստեղծված և հիմնված պետականությունն էլի քայքայում է ինստիտուցիոնալ առումով: Մեր բանակը դարձրել է ուղղակի ելակ համտեսելու կենտրոն, ԱԱԾ-ն՝ իրեն հայհոյող ֆեյք բռնող, ոստիկանական ծառայությունը՝ ՀՀ քաղաքացիներից բացատրություն պահանջող մարմին՝ Նիկոլին ինչու սենց ասացիք և այլն: ԱԺ-ն վերածել է ուսապարկերի մի պահոցի, որոնք անդեմ և անկամք պատրաստ ենանել ամեն ինչ՝ մեկը՝ պարգևավճարի համար, մեկը՝ պաշտոնի, երրորդը՝ շանտաժի գնով: Արդարադատությունը վերածել է դհոլչիների մի շրջանակի՝ Սահմանադրական դատարանը շրջափակելով և իր ցանկացած դատավորներին հանելով և նշանակելով:

Խոսում է պետական ինստիտուտներից՝ այն դեպքում, որ վարչապետի աթոռն այլևս չենք կարողանում պատկերացնել, որ կարող էլինել աշխատող և հայրենասեր մեկը.մեզ համար դա արդեն սուտասանի հիմնարկի է վերածվել, որտեղ կա Աննա Վարդապետյան, ով քննիչների տեղը գործ կգրի, կուղարկի դատարան»,-նշեց Աննա Մկրտչյանը:

Անդրադառնալով գերիների թեմային և մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Երբ ընտրություններից առաջ ասում էինք, որ այս անձնավորությունը երբասում է՝ մեր գերիները 2 ամիս էլ կսպասեն հանուն մեր իշխանության կայացման՝ հերթական 5 տարիների իշխանազավթումն ապահովելու համար, մեզ շատերն ասում էին, որ՝ դուք կոնտեքստից կտրած ինչ-որ նախադասություն եք վերցնում: Դրանից հետո Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 1 տարի է ընդամենն անցել, ինչո՞ւ եք այսքան շուտ սպասում գերիների վերադարձին:Ապա հայտարարեց, որ պետք է քննվեն և հասկանան՝ այդ մարդիկ ինչպե՞ս են գերի ընկել, և չպետք է խորշենք քրեական գործեր հարուցելուց:

Այսինքն, երբ այս պահի դրությամբ ՀՀ ՄԻՊ-ը փորձում է բարձրաձայնել ու խոսել խոշտանգումների, սպանությունների մասին, որոնք իրականացվում են Բաքվի բանտերում, այստեղ Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է՝գերիների համար այլընտրանքը կամ Բաքվի խոշտանգումն է, կամ հայկական բանտը, կալանքը»:

Տեսանյութեր

Լրահոս