Բաժիններ՝

Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի, քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է նաև ձնահավաքներով

Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մետ Հովսեփ Կուբատյանը։

«Մեր նոր ավտոբուսները ունեն ավտոմատ փոխանցման տուփ, տեսախցիկներ, որոնք նկարահանում են ինչպես սրահը, ավտոբուսի ընթացքը, այնպես էլ հետընթաց երթևեկությունը: Բոլոր նստատեղերի, այնպես էլ կանգնած ուղևորների համար առկա են usb պորտեր՝ լիցքավորման համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն հատուկ նստատեղեր մանկական սայլակներով և հաշմանդամություն ունեցող ուղևորների համար:

Առկա են նաև երեք էլեկտրոնային ցուցատախտակներ, որտեղ գրված է համարը, սկզբնակետն ու վերջնակետը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը»,- ասվում է գրառման մեջ:

Հովսեփ Կուբատյանը նաև հայտնել է, որ բացի նոր ավտուբուսներից, Երևանքի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներով, որոնք ունեն միանգամից երկու երթևեկելի գոտի մաքրելու հնարավորություն։

 

 

Բարի երթ

Posted by Հովսեփ ԿուբաՏյան on Saturday, December 11, 2021

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս