Բաժիններ՝

Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է ոստիկանի դի․ shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս