Բաժիններ՝

Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեն են կամավոր հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը։

Արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես՝ հրացանի, ինքնաձիգի պահունակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի փամփուշտների։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրի բաժնում արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, Մեծամորում՝ ռազմամթերքի հանձնման դեպքեր:

«Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Գործարանային համարով հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս