Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդն ասել է, որ հայտնաբերվածը մարիխուանա էր

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 13-ի սահմաններում նրանք Քաջարանի Աբովյան փողոցից բերման ենթարկեցին քաղաքի 31-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված՝ 6 գրամից ավելի քաշով:

Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031