«Ես հաստատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ սրանք անզոր են ինչ-որ բան անելու…..». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյան ը ֆեյսբուքյան իր էջում գրում է .«Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և «խաղաղության դարաշրջան թևակոխելու» մասին հեքիաթներ հյուսող իշխանության «կառավարման» պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում…
Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները… Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով «կջարդեին» երկրում գործող որոշ «իրավապաշտպան կազմակերպություններ», մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի «իրավունքները պաշտպաներու» և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր «նախկին թալանչիների» ղեկավարման տարիներին…
Այդուհանդերձ, ես հաստատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ ս ր ա ն ք անզոր են ինչ-որ բան անելու…»: