Տիգրան Աբրահամյանը՝ բանակում սպանությունների և ինքնասպանությունների մասին

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից։

Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։

Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ։

Այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»։

Տեսանյութեր

Լրահոս