
Գյումրի կայարանամերձ հրապարակում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21։33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ “Mercedes” մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 22։11-ին։ Այրվել է ավտոմեքենան։