Պարեկների կողմից Կենտրոնական բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրանյութ կար
Դեկտեմբերի 4-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 11-ի սահմաններում նրանք, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի Աճեմյան փողոցի 34-ամյա մի բնակչի։ Մեքենայի սրահից հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ և տոպրակ, որի մեջ թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված էր:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։