![](/banners/BeFunky-design.jpg)
Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/1070295.jpg)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դեկտեմբերի 11-ին կանցկացնի իր երկրորդ մենամարտը: ԱՄՆ Քարսոն քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում կմրցի ամերիկացի Նիկ Ջոնսի հետ:
Պրոֆեսիոնալ ռինգում Գուրգեն Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին՝ հաղթելով Ջեյվոն Դաֆնեյին: