Իրանը կկազմի ԱՄՆ-ի ընկերությունների եւ քաղաքացիների՝ իր պատժամիջոցների ցուցակը. IRNA
Իրանի իշխանությունները մտադիր են կազմել ԱՄՆ-ի ընկերությունների եւ քաղաքացիների պատժամիջոցային ցուցակ, որոնք ներքաշված են մարդու իրավունքների լուրջ խախտումներ հետ կապված իրավիճակների մեջ: Ինչպես դեկտեմբերի 9-ին հտաղորդել է IRNA գործակալությունը, այդ նախաձեռնության մասին հայտարարել է միջազգային հարցերով եւ մարդու իրավունքների խնդրիներով հանրապետության իշխանության դատական ճյուղի ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին։
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների եւ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախղված է»: «ԱՄՆ-ը պատժամիջոցներն օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք ԱՄՆ-ի այն կազմակերպությունների եւ անձանց ցուցակը, որոնք նրեքաշված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ: Այդ անձանց եւ կառույցների դեմ Իրանը կսահմանի պատժամիջոցներ»,- ասել է Ղարիբ Աբադին:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ԱՄՆ-ում ոստիկանական բռնության միջադեպերը մաշկի այլ գույն ունեցողների դեմ պետք է դասակարգվեն որպես համակարգային ռասիզմ»: Բացի դրանից, նրա խոսքով՝ «գոյություն ունեն խոշտանգումների եւ կալանավորների հետ անօրինական վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր Միացյալ Նահանգների բանտերում», այդ բոլոր միջադեպերի համար «ԱԱՆ-ը պետք է պատասխանտվություն կրի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: